Ծրագիրը նպատակ ունի խթանել զբաղվածությունը Վայոց ձորի մարզի կենտրոնական հատվածում, զբոսաշրջության ոլորտում ՓՄՁ-ների (փոքր և միջին ձեռնարկությունների) մրցունակության բարձրացման միջոցով: Ծրագրի նպատակներին կարելի է հասնել էկոլոգիապես մաքուր և ֆինանսապես կայուն պրակտիկայի խթանման միջոցով, մասնավորապես` Էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության (էկոտուրիզմ) խթանման միջոցով` որը զուգորդվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների և արդյունավետ էներգիայի կիրառման հետ: Այս տարածաշրջանն ապահովում է հետաքրքիր զբոսաշրջային վայրեր և հնարավորություններ, որոնց ճիշտ գովազդելու դեպքում մարզը կդառնա էկոտուրիզմի գրավիչ կլաստեր: Բացի այդ, այս կլաստերի տարածքը ներառում է մեծ քանակությամբ բնական և պատմական հուշարձաններ` զբոսաշրջության բարձր պոտենցիալով: Այս համատեքստում կա երկու մարտահրավեր. ա/կարողանալ օգտվել Վայոց ձորի մարզի թիրախ տարածաշրջանի բարձր ներուժից, որպես զբոսաշրջության գրավիչ վայր և բ/տարածաշրջանի տնտեսական մրցունակության բարձրացումը` կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման եւ լայն կիրառման միջոցով: