Ծրագիրը

ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով

ԱՐԵՎԱՁՈՐ կոչվող «ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով» ծրագրի թիրախ մարզն է Վայոց ձորը, նրա կենտրոնական մասում գտնվող Հերհեր և Եղեգնաձոր երկու պահպանվող տարածքները:

Առաջին մարտահրավերն այն է, որ կարողանանք օգտագործել թիրախ տարածաշրջանի` որպես զբոսաշրջության գրավիչ վայրի, բարձր պոտենցիալը:
Վայոց ձորի մարզը տրամադրում է հետաքրքիր վայրեր և հնարավորություններ, որոնց խթանելու դեպքում մարզը կդառնա էկոտուրիզմի գրավիչ կլաստեր: Թիրախ տարածքը ներառում է բնական և պատմական հուշարձանների լայն շրջանակ` զբոսաշրջության բարձր պոտենցիալով:

Զբոսաշրջությունը կառավարության կողմից ճանաչվել է որպես մարզի տնտեսական և սոցիալական զարգացման առաջնային ոլորտ: Զբոսաշրջության զարգացման համար կառավարությունը քայլեր է ձեռնարկել ենթակառուցվածքների բարելավման և կանոնավոր կերպով միջոցառումների կազմակերպման համար: Այս համատեքստում ծրագիրը նպատակ ունի խթանել մարզում զբաղվածությունը` զբոսաշրջության բնագավառում գործող ՓՄՁ-րի մրցունակությունը բարձրացնելով կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման

Խնդիրները

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Վայոց ձորի տնտեսական մրցունակության բարձրացմանը ՓՄՁ-րի կողմից կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով:
Անշուշտ ծրագիրը նպատակ ունի խթանել զբաղվածությանը` Վայոց ձորի կենտրոնում /Եղեգնաձոր և Հերհեր պահպանվող տարածքներում/ զբոսաշրջության ոլորտում ՓՄՁ-րի մրցունակության բարձրացման միջոցով: Դա կնպաստի էկոլոգիական և ֆինանսական կայուն փորձի խթանմանը, մասնավորապես` էկոլոգիապես մաքուր զբոսաշրջությանը /էկոտուրիզմին/, զուգորդելով այն վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդունման և էներգիայի արդյունավետ կիրառման հետ:

Թիրախ խմբերը

Աշխարհագրության տեսանկյունից, այս ծրագիրը ուղղված է Վայոց ձորի կենտրոնական մասում գտնվող 7 գյուղական և 1 քաղաքային համայնքներին, էկոտուրիզմի ոլորտի ՓՄՁ-րին, 8 համայնքի գործազուրկներին:

Ծրագրի բաղադրիչները

ՓՄՁ-րի շրջանում էներգիայի արդյունավետության և վերականգնողական էներգիայի աղբյուրների խթանում
Ծրագիրը կխթանի ա/արդյունավետ էկոտուրիսական գործունեությունը, բ/Էներգախնայողության կայուն փորձառությանը հօգուտ բիզնեսի`ծախսերի խնայողության առումով և գ/«կանաչ բիզնեսին » և « կանաչ մարզին»:

Արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի հիմնումը
Ծրագիրը կկառուցի և կգործարկի Վայոց ձորի թիրախ մարզում 1000 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան:

Կարողությունների և ինստիտուցիոնալ զարգացում կայունության համար
Ծրագրի նպատակն է ամրապնդել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները ` նպաստելու արդյունավետ գործնական փորձին և զարգացնել էկոտուրիզմի խթանման համար պետական մարմինների և մասնավոր հատվածի կայուն համագործակցությանը:

 

download

Վերջին նորություններ

Very nice article in the Aravot newspaper about Arevadzor project

The Armenian newspaper "Aravot" published a nice article about Arevadzor project: the article talks about the many advances and developments that the EU-funded project is bringing to the Armenian community, both in terms of sustainable energy and development of ecotourism within the country.

Ավելին …

04 September - Networking and B2B Event

The Networking and B2B Event under the framework of the Mentoring Service of the project: "AREVADZOR – Enhancing SME competitiveness through promotion and wider use of sustainable innovative technologies project", was dedicated to networking and establishment of cooperation between B&B's, industry experts and other public and private stakeholders in the tourism and energy sectors.

Ավելին …

Վայոց Ձորը կունենա արևային նոր էլեկտրակայան Եվրոպական միության աջակցությամբ

Այսօր առավոտյան Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում կառուցվող արևային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը:

Ավելին …

Vayots Dzor to Have a New Solar Power Plant with the Support of the European Union

In the frame of the EU funded “Enhancing SME Competitiveness through Promotion and Wider Use of Sustainable Innovative Technologies” project a ground-breaking ceremony of the solar power plant was held in Gladzor, Vayots Dzor region today morning.

Ավելին …

Invitation to Media

The Delegation of the European Union to Armenia invites you to the groundbreaking ceremony of the solar power plant to be constructed in the framework of “Enhancing SME Competitiveness through Promotion and Wider Use of Sustainable Innovative Technologies” project in Gladzor, Vayots Dzor region. The event will take place on 18 June, at 10:10-11:00, in Gladzor, Vayots Dzor, Armenia.

Ավելին …

ԵՄ Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագիր (PRDP) Հայաստանի համար
Ծրագրի անվանումը։ ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով
Ծրագրի իրականացման վայրը։ Վայոց Ձորի մարզ, Հայաստան
Ծրագրի տևողությունը։ 33 ամիս, 15/12/2016 - 15/09/2019



logo ministero

Ծրագրի համաֆինանսավորողն է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը


 
Ծրագիրն իրականացվում է Իտալական PIN ՍՊԸ-ի կողմից


Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում PIN ՍՊԸ-ի կազմակերպությունը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: